Ի վերջո, ինչու է Սուարեսը կծել իտալացի պաշտպանի ուսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրուգվայի հավաքականի  հարձակվող Լուիս Սուարեսը ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեին տված բացատրությունում նշել է, թե պատահմամբ է կծել իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը:

«Ամեն ինչ տեղի չի ունեցել այնպես, ինչպես դուք եք ներկայացնում: Կծելը միտումնավոր բնույթ չէր կրում: Պայքարի ժամանակ ես կորցրի հավասարակշռությունը և ընկա մրցակցի վրա: Այդ դրվագում ես դեմքով բախվեցի նրան, ինչի պատճառով վնասեցի ատամներս ու այտս»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի երրորդ տուրի խաղում Կյելինիի ուսը կծելու համար Սուարեսը բաց է թողնելու Ուրուգվայի հավաքականի առաջիկա 9 խաղերը:




Լրահոս