Իրատես de facto. Աբրահամյանը հրաժեշտ կտա խորհրդարանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթն “”Ասում են”” խորագրի ներքո գրում է, որ  Ազգային ժողովում “”ընտանյոք հանդերձ”” ներկայացված Աբրահամյաններից ավագը` Գագիկ Աբրահամյանը, ով “”Ալեքսանդր Առաջինի ու նէպի”” ժամանակներից է խորհրդարանում “”նստած””, ամենայն հավանականությամբ, այս անգամ հրաժեշտ կտա իր “”նստավայրին””: “”ՀՀԿ-ի համամասնական ցուցակով խորհրդարանում “”բազմած”” գործարարը, ըստ վերջին “”սկզբունքի””, միեւնույն ընտրակարգով այլեւս չի “”ցուցակագրվի””, իսկ մեծամասնական տեղերն արդեն “”բախշված”” են: Ասում են նաեւ, թե` Աբրահամյանն ինքն էլ մտադիր չէ նորից առաջադրվելու ու որոշել է լիովին “”տրվել” բիզնես գործունեությանը: Թե ինչ է սպասում Աբրահամյան ընտանիքի մյուս եղբայրներին ՕԵԿ խմբակցության անդամ, անկուսակցական Սերյոժա Աբրահամյանին, որը եւս համամասնական ցուցակով է ընտրված, եւ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով ընտրված, էլի անկուսակցական Արմեն Աբրահամյանին, դեռ հստակեցված չէ: Սակայն մեր աղբյուրը վստահեցնում է, որ Աբրահամյանների զարմը, ասում են, այսպես “”չի կորչի-գնա””, նրանցից մեկը կլինի վաղվա խորհրդարանում: Փողին մուննաթ””,- գրում է “”Իրատես de facto”-ն: 




Լրահոս