Ճապոնական հեռուստաընկերություններից մեկի նկարահանող խումբը եկել էր քաղաքի կենտրոնում գտնվող խանութներից մեկը, ուր վայրի խոզ էր մտել: Սակայն լրագրողներն անակնկալի են եկել, քանի որ կենդանին հարձակվել է թղթակցի, ապա օպերատորի վրա:
Վայրի խոզը ոչ միայն կոտրել է սարքավորումները, այլև սկսել է հարվածել գետնին ընկած տղամարդու ոտքերին: Ի վերջո լրագրողներին օգնության են հասել անասնաբույժները: