![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/1397028753_hillari-klinton.jpg)
Լաս-Վեգասի Նևադա համալսարանի ուսանողները կոչ են արել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին չընդունել 225 հազար դոլար հոնորարը: Այն նախատեսված է 2014թ.-ի հոկտեմբերի 13-ին համալսարանի հովանավորների և հիմնադիրների ամենամյա հավաքի ընթացքում ելույթ ունենալու համար։
Քլինթոնների հիմնադրամին ուղարկած նամակում ուսանողները կոչ են արել այն վերադարձնել համալսարանին։ Ուսանողների տվյալներով` դասախոսության վճարը 4 անգամ գերազանցում է նահանգի բնակիչների ամենամյա միջին աշխատավարձը։