ԱՄՆ-ի Հավայի նահանգի սենատորը՝ ՀՀ ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1–ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց ԱՄՆ Հավայի նահանգի սենատոր Սյուզան Չան Օկլենդին:

Հանդիպման ընթացքում Հ. Պողոսյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կատարված աշխատանքները՝ ուղղված անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելմանը, ներկայացրեց վիճակագրությունը, հատկապես դրականորեն առանձնացնելով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրված անչափահասների կողմից կատարված հանցագործության դեպքերի նվազման միտումը, ծանոթացրեց նոր ստեղծված դպրոցական տեսուչների ինստիտուտին: Նաև հանգամանալից անդրադարձավ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կազմում ստեղծված Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության աշխատանքներին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, տիկին Օկլենդը համառոտ ներկայացրեց ԱՄՆ-ում գործող` անչափահասների արդարադատության համակարգը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:




Լրահոս