Աղջկան ձերբակալել են իսլամիստներին օգնելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Կոլորադո նահանգի բնակչուհուն, ով մեղադրվում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին օգնելու փորձերի համար:

19-ամյա Շենոն Մորին Քոնլին, ով վերջերս է իսլամ ընդունել, ձերբակալվել էր դեռ ապրիլին Դենվերի օդանավակայանում, երբ նա պատրաստվում էր մեկնել Գերմանիա, այնուհետև` Թուրքիա: Թուրքիայից աղջիկը ցանկանում էր մեկնել Սիրիա:

Նա հայտնել է, որ անցել է ռազմական պատրաստություն և պատրաստվում էր Սիրիա մեկնել` իսլամիստներին կողմից մարտնչելու նպատակով:

Կոլորադոյի դատարանի փաստաթղթերում ասվում է, որ Շենոն Մորին Քոնլին տեղեկացված է եղել, այն մասին, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը ԱՄՆ-ում ճանաչված է իբրև ահաբեկչական կազմակերպություն, սակայն նա, միևնունն է, շարունակել է գրոհայիններին օգնություն ցուցաբերել, տեղեկացում է BBC-ն:




Լրահոս