Ասում էր, թե «Լամբորջինի» չունի. պարզվեց՝ ստում է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե դասակարգելու լինենք ՀՀ ԱԺ պատգամավորների, քաղաքական գործիչների ու չինովնիկների կողմից ամենահաճախ օգտագործվող բառերը, ապա, թերևս կնկատենք, որ նրանք սիրում են օգտագործել «հերքում եմ», «սուտ է» և այլ ժխտողական արտահայտչաձևեր: Ընդ որում, այնքան հաճախ են կիրառում դրանք, որ արդեն արժեզրկվել է դրա իմաստը:

Հիմա խոսենք առավել կոնկրետ օրինակով: Այս տարվա ապրիլի 8-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն հրապարակեցին այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ (Շշի Մելո մականունով) գնել է գերթանկարժեք «Լամբորջինի» մակնիշի ավտոմեքենա: Նա շտապել էր հերքել: Կոնկրետ tert.am-ի հետ զրույցում Մելիքյանն ասել էր. «Տենց բան չկա, առնվազն հիմարություն է, ես էլ լսել եմ, որ դու Քըրք Քըրքորյանի սամալյոտն ես առել: Բայց ես շատ կուզենայի, շատ, Աստված տար, որ թե՛ դու առնեիր, թե՛ ես»:

Պատգամավորի լալահառաչ հերքումներից հետո Armlur.am-ը Երևանի կենտրոնում լուսանկարեց մոտ 0.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ Lamborghini Aventador մակնիշի ավտոմեքենան: Լրագրողական հետաքննության արդյունքում պարզեցինք, որ 555 MM 05 համարանիշի ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզում գրանցված  «Սարանիստ» ՍՊԸ-ում, որն էլ, որքան էլ զարմանալի է, հիմնադրել է ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը:




Լրահոս