ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Սև ծովում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի չորս ռազմանավ Սև ծով է մտել: Այս մասին Интерфакс-ին հայտնել է ռազմական-դիվանագիտական աղբյուրը:

Նավերը պատկանում են իտալական, հունական և թուրքական ռազմական նավատորմերին:

3(66)

«ՆԱՏՕ-ի նավերն ուղևորվում են դեպի բուլղարական Բուրգաս նավահանգիստ, ուր նախատեսվում է նրանց մասնակցությունը Բուլղարիայի հետ համատեղ անցկացվող զորավարժություններին, որոնք անցկացվում են «Բրիզ» անվան տակ, – ասել է նա:

Աղբյուրը նշել է, որ խումբը, որի մեջ սովորաբար ներգրավված են լինում Բելգիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը, ենթարկվում է Նեապոլում գտնվող ՆԱՏՕ-ի Ռազմածովային ուժերի հրամանատարությանը:

2(87)

1(93)
Հիշեցննեք, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը բազմիցս հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունն Ուկրաինայի սահմանների մոտ անհանգստացնում է Հյուսիսատլանթյան դաշինքին, հատկապես` Արևելյան Եվրոպայում նրա անդամ երկրներին: Հավանաբար, սա է ՆԱՏՕ-ի սևծովյան զորավարժությունների քաղաքական դրդապատճառը:




Լրահոս