Անջատողականները լքել են Սլավյանսկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի հարավ-արևելքից տեղեկություններ են ստացվել, որ ռուսամետ անջատողակնների մի մեծ խումբ լքել է Սլավյանսկ քաղաքը, որը նրանց համար հիմնական կայանատեղի էր հանդիսանում, և կանգ առել Կրամատորսկի կենտրոնում:

Այդ տեղեկությունները հաստատում է նաև Ուկրանայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը: Նրա խոսքով, հետախուզությունը զեկուցել է, որ Սլավյանսկից փախել է գրոհայինների մեծ մասը՝ իր հետ տանելով նաև ռազմական տեխնիկան: «Ճանապարհին նրանց դիմավորում են մեր զինվորական խմբերը: Ահաբեկիչները կորուստներ են կրում, գերի են հանձնվում», – հավելել է Ավակովը:

Անջատողականների ճեղքմանը նախորդել էր ուժգին ռմբակոծությունը Կարաչունից, որը գրավել էին ուկրաինական զինվորականները, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս