Հուլիսի 4-ին նշվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը նաեւ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օրն է: Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնելու օրը նշում է մի ճգնավորի կողմից Սրբի աճյունը աստվածային հայտնությամբ գտնելուց հետո:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը իրականացրին մի շարք միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին։ Երիտասարդներին ողջունեց Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը, ով բարձր գնահատեց նրանց մասնակացությունը հոգեւոր միջոցառումներին: Տեր Հակոբը խոսեց Գրիգոր Լուսավորչի մասին, բացատրեց տոնի խորհուրդը:
Միջոցառման ընթացքում Երեւանի Մայր եկեղեցուց հոգեւորականի ուղեկցությամբ երիտասարդների եւ հավատացյալների մի խումբ ուղեւորվեց Խոր Վիրապ, որտեղ տեղի ունեցան ժամերգություն եւ կանթեղի վառում, ապա՝ վերադարձ դեպի Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի: Այստեղ հոգեւորականների դասը, համայնքի անդամները դիմավորեցին Խոր Վիրապից բերված կանթեղը եւ թափորով շարժվեցին դեպի Մայր Կանթեղի լույսով վառվեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների ամպհովանու գլխավոր կանթեղը եւ Խորանի մոմերը, կատարվեց Նախատոնակ եւ մասնակիցների օրհնության կարգ:
Միջոցառումն ավարտվեց «Հավատամք» հոգեւոր կենտրոնի «Հավատամք» երգչախմբի եւ պարախմբի, նաեւ այլ խմբերի տոնական համերգով:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն