Կիսամիջին քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ամիր Խանը հերքել է այն տեղեկությունները, թե ինքն իբր ձերբակալվել է երկու մարդկանց վրա հարձակվելու համար: Թվիթերի իր էջում Խանն այդ տեղեկոտվությունը հերյուրանք է անվանել:
Ուրբաթ լրատվամիջոցները տեղեկատություն էին տարածել այն մասին, որ 27-ամյա բռնցքամարտիկը, ով հանդիսանում է 2004թ.-ին Աթենքում կայացած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ձերբալալվել էր, այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվել մինչև քննության ավարտը:
«Այդ ամենը հիմարություն է: Ես տանն եմ իմ ընտանիքի հետ: Եվ ոչ մեկին չեմ ծեծել», – գրել է բռնցքամարտիկը: