Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նախկին փաստաբանի ինտերնետ-նամակագրությունը «կոտրելու» արդյունքում բացահայտվել են ցնցող տեղեկություններ:
«vesti.ru» -ն հաղորդում է, որ Սերգեյ Վլասենկոն զբաղվել է ծանր վիրավորում ստացած ուկրաինական զինվորներից հեռացված օրգանների վաճաքով:
Ըստ աղբյուրի՝ փաստաբանը գործարքի շրջանակներում նամակագրական կապի մեջ է եղել գերմանացի բժիշկ Օլգա Վիբերի հետ:
Երբեմն բժիշկը փաստաբանին հանդիմանել է՝ ոչ որակյալ «ապրանքի» համար, իսկ վերջինս, ի պատասխան, դժգոհել է բարդ աշխատանքային պայմաններից:
Նա նշել է, որ հեռացնել դեռևս կենդանի մարդկանց օրգաններ, ովքեր ծանր մարմնական վիրավորումներ են ստացել, իրեն արգելել են: Բացի այդ, նա վախենում է ինֆորմացիայի արտահոսքից: «Մեծ է արտահոսքի ռիսկը և շատ հարցեր են հնչում աշխատակազմի կողմից և որ դրա հետ նա այլևս կապ ունենալ չի ցանկանում»,- գրել է նա:
«Ապրանքը», ինչպես նամակագրության մեջ կոչում են օրգաններին, Վլասենկոյին տրամադրել է «Донбасс» -ի հրամանատարը: Վլասենկոն նրան հանդիմանում է՝ օրագնների հեռացման տեխնոլոգիանների խախտման համար և պահանջում է աշխատել ինչպես հարկն է՝ նշելով, որ հաջորդ օրգանների հեռացումը պետք է կատարվի ըստ տեխնոլոգիայի, «այլապես,-ինչպես նշել է Վլասենկոն,-կմատնես ոչ միայն ինձ»: