Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը hուլիսի 6-ին մասնակցել է բարեգործական միջոցներով Ստեփանակերտում կառուցվող բարերար Անդրեյ Ռապոպորտի անվան զբոսայգու հիմնարկեքի արարողությանը:
Երկրի ղեկավարը նոր զբոսայգու հիմնադրումը պահանջված է համարել՝ կարեւորելով նրա գեղագիտական եւ պրակտիկ նշանակությունը մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար:
Նախագահը բարձր է գնահատել արարողությանը ներկա բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում՝ նշելով, որ այն կարեւոր է թե տնտեսական, թե բարոյական տեսանկյունից:
Արարողությանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից:
Ստեփանակերտում Ա.Ռապոպորտի անվան զբոսայգի կհիմնադրվի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ