Սաակաշվիլին փողերի լվացման մեջ է մեղադրել Իվանիշվիլիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրապարակավ մեղադրանքներ է հնչեցրել վարչապետ Իրակլի Գարիբաշվիլի և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հասցեին: Նա պնդում է, որ մինչ 2012 թվականը նրանց հանդեպ Վրաստանի դատախազությունում գործ է հարուցված  եղել, իսկ մեղադրանքն էլ առավել խոշոր չափի փողերի լվացումն է:

«Մինչ 2012 թվականը Իվանիշվիլիի և Գարիբաշվիլիի հանդեպ դատախազությունում գործ էր բացվել մի քանի տասնյակ միլիոնի լվացման մեղադրանքով: Գարիբաշվիլիի հանդեպ գործ էր հարուցվել կրեդիտ քարտերի գործով: Նրանք երկուսն էլ ենթակա էին ձերբակալության», – նշել է նա:

Նախկին նախագահի խոսքով՝ ինքը և այն ժամանակ արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին որոշում են կայացրել հնչեղություն չտալ այդ գործին: 

Վրաստանի գլխավոր դատախազությունը, ինչպես նաև` Իվանիշվիլին ու Գարիբաշվիլին, դեռևս չեն մեկնաբանել Միխեիլ Սաակաշվիլիի այս ելույթը:




Լրահոս