Եթե հաստատվեն տեղեկություններն այն մասին, որ գերմանական հետախուզության աշխատակիցը ամերիկացի լրտես է եղել, Գերմանիայի հետագա դաշնակցային հարաբերությունները ԱՄՆ-ի հետ հարձականի տակ կդրվեն: Պեկինում կայացած մամլո ասուլիսում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ավելի վաղ Գերմանիայի դատախազությունը հայտարարել էր, որ 31-ամյա գերմանացին կասկածվում է արտասահմանյան հետախուզությունների օգտին լրտեսելու մեջ: Նրա անձը, ինչպես նաև՝ հետախուզության որոշակի ստորաբաժանման պատկանելիությունը չէին հստակեցվում: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները հայտնում էին, որ ձերբակալվածը աշխատում է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում և մեղարդվում է ԱՄՆ-ի օգտին լրտեսություն անելու մեջ:
Գերմանիայի արտգործնախարարությունը դիմել էր եկրում ԱՄՆ-ի դեսպխանին` հարցը հնարավորինս շուտ պարզաբանելու խնդրանքով:
Սպիտակ տունն ու Պետդեպը առայժմ հրաժարվում են մեկնաբանել հետախուզության աշխատակցի ձերբակալությունը: