Թե ինչու Ռոբերտ Նազարյանը չի պատասխանել «քառյակի» առաջարկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը՝ «Քառյակը», մշակել և ՀԾԿՀ-ին էր ներկայացրել էլեկտրաէներգիայի թանկացումից խուսափելու մի քանի ուղիներ:

1.  Ֆինանսական ճեղքվածքը օրենքով 3 տարվա ընթացքում  մեկ երրորդ հարաբերակցությամբ փակի պետությունը, այսինքն` այդ ֆինանսական ճեղքվածքի 30 տոկոսը պետք է պետությունն իր վրա վերցնի, դա մոտավորապես կազմում է 5,5 միլիարդ դրամ:

2.  Ամորտիզացիան/ մաշվածքը/ և շահույթը պետք է վերանայել, որը ևս պետության վերահսկողության ներքո պետք է լինի:

3.  Շահույթի նորմայի իջեցում, որովհետև շատ արտադրող կայաններում կա շատ բարձր շահութաբերություն: Դա պետք է վերանայել:

4.  Կորուստները պետք է նվազեցնել, միայն 3-4 տոկոսով նվազեցումը կարող է հանգեցնել իրավիճակի մեղմացմանը:

5. Կարգ ու կանոն հաստատել արտադրող կայաններ-ՀԷՑ արտադրահարաբերություններում: Պետության կարգավորիչ դերն այստեղ շատ անարդյունավետ է եղել մինչ այժմ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր պետք է պատասխաներ քառյակին, սակայն ծառայության մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանը armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք դեռևս ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չորս ուժերի կողմից չեն ստացել: Նա նշեց, որ միայն պաշտոնական փաստաթղթի դեպքում կկարողանան ընթացք տալ և պատասխանել:




Լրահոս