Դաշնակցությունն իշխանությունների հետ կոալիցիա չի կազմի. Ա. Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՅԴ -ն հրաժարվել է մասնակցել չորս ուժերի նախօրոք հայտարարված համապետական հանրահավաքին: Պատճառը նաև սահմանադրական բարեփոխումների մասին դեմ կարծիքներն էին:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք միշտ են կողմ եղել սահմանադրական բարեփոխումներին :

« «Քառյակ»-ը չի կարող շրջանցել այս կարևորագույն հարցը: Մենք չենք կարող անհամատեղելի մոտեցումներով համատեղ հանրահավաք անել: Հանրահավաքն ի վերջո կոնկրետ նպատակ ունի: Սահմանադրական բարեփոխումներն այնքան կարևոր հարց է, և կարծիքներն այնքան են միմյանցից տարբերվում, որ միասնական չենք կարող հանրահավաք անել», – նշեց նա:

Նա նորից կրկնեց, որ քառյակը քառյակ է այնքանով, որքանով չորս քաղաքական ուժեր համաձայն են մի քանի հարցերի հետ: Ռուստամյանն ընդգծեց, որ ավելի վաղ համաձայնվել էին մասնակցել հանրահավաքին, քանի որ սահմանադրական բարեփոխումների մասին խոսք չէր գնում:

«Մենք ասել էինք, որ եթե ուզում եք միասին հանրահավաք անենք, պետք է դա անենք հոկտեմբերի 15-ից հետո: Հնարավոր է, որ 15-ից հետո իշխանությունները չընդունեն մեր առաջարկած բարեփոխումների փաթեթը՝  սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Իհարկե, այդ դեպքում մենք դեմ կլինենք այդ բարեփոխումներին և քառյակում տարաձայնությունները կվերանան: Իսկ, եթե իշխանություններն ընդունեն մեր առաջարկները, մենք կպաշտպանենք այդ բարեփոխումները», – ընդգծեց նա:

Սակայն Ռուստամյանը բացառեց իշխանությունների հետ կոալիցիա կազմելու գաղափարը: Նա հիշեցերեց 7 կետերը, որոնք ներկայացրել էին իշխանություններին և հայտարարեց, որ իրենք շարունակում են մնալ ընդդիմություն:




Լրահոս