Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը ապացուցող լուսանկարներ է հրապարակել:
Կից տարածված հաղորդագրության մեջ ասված է.
«Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի եւ խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի եւ մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին»: