ԱՄՆ-ի Միչիգանի նահանգի Մուսկեգեն քաղաքի ջրաշխարհում քլորի արտահոսքի պատճառով 27 մարդ է հոսպիտալացվել. տեղեկացրել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները:
Նրանց տեղեկություններով՝ տեղում բուժօգնություն է ստացել ընդանուր առմամբ 60 մարդ: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ և թունավոր նյութերն ուսումնասիրող մի խումբ մասնագետներ:
Բժիշկների վկայությամբ՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Հուլիսի 10-ին ոստիկանությունը ստիպված է եղել փակել Վաշինգտոնում Կապիտոլիումի բլրի մի մասը՝ տոքսիկ նյութի արտահոսքի պատճառով: Նշենք, որ այդ բլրի վրա է գտնվում ԱՄՆ-ի կոնգրեսը. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: