Ռուս հաքերը կարող է մահանալ բուժօգնության բացակայության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում ձերբակալված Ռոման Սելեզնյովին, որին կասկածում են հաքերությոն մեջ, չեն տալիս անհրաժեշտ դեղամիջոցներ, ինչի արդյունքում նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ ասել է նրա հայրը՝ Պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյովը: Վերջինիս խոսքով՝ Գուամ կղզում գտնվող բանտում բուժօգնությունն իսպառ բացակայում է:

Պատասխանելով հարցին՝ ինչ կլինի, եթե Ռոմանն այսուհետ ևս չստանա անհրաժեշտ դեղամիջոցները, հայրը պատասխանել է. «Նա կմահանա, և կմահանա շատ շուտով»:

«Ես չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչ դեղեր են դրանք, սակայն դրանք վերաբերում են գլխուղեղային վնասվածքին: Նա երկար ժամանակ կոմայի մեջ էր, և եթե ամեն օր չստանա դեղերը, առնվազն 5 օր անց տեղի կունենա այն, ինչի մասին ես ասացի», – հայտարարել է պատգամավորը:




Լրահոս