Շունը տիրոջը ժանտախտով է վարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Դենվեր քաղաքի բնակիչը վարակվել է ժանտախտի թոքային տարբերակով, որը տարածաշրջանում չէր հանդիպել 2004-ից: Դա այդ հիվանդության ամենահազվադեպ և ամենամահաբեր ձևն է. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Իշխանությունները հետաքննություն են անցկացրել, որը պարզել է, որ մարդը ժանտախտով է վարակվել իր՝ վերջերս սատկած շնից: Շան դիակի հերձումը ցույց է տվել նրա օրգանիզմում ժանտախտի փայտիկի առկայությունը:

Տղամարդը բուժման կուրս է անցնում, և բժիշկներն ասում են, որ նա այլևս վարակակիր չէ, սակայն վերջինիս հետ բոլոր շփում ունեցածները հետազոտվում են:

Կոլորադո նահանգում 1958-ին գրանցվել է ժանտախտով վարակման 60 դեպք: Դրանցից 9-ը ավարտվել են հիվանդի մահով: Ընդանուր առմամբ՝ ԱՄՆ-ում ժանտախտով հիվանդանում է տարեկան 7 մարդ: Հիվանդությունը հիմնականում տարածում են կրծողները:




Լրահոս