Արգենտինայի պարտված հավաքականի երկրպագուներն ավերել են Բուենոս Այրեսի կենտրոնը: Նրանք դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին, որոնք փորձել են ցրել ցույցը արցունքաբեր գազի միջոցով:
Գերմանիայի հավաքականի երկրպագուները, ընդհակառակը, նշել են իրենց հաղթանակը Ռիո դե Ժանեյրոյի մարզադաշտում պարելով, որտեղ նրանց են միացել ավանդաբար Արգենտինայի համար ցավացող բրազիլացի երկրպագուները:
Բեռլինի և Մյունխենի ֆանատները երգելով անցել են փողոցներով. տեղեկացնում է BBC-ն:
Գերմանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որի հավաքականը հաղթել է աշխարհի առաջնությունը Լատինական Ամերիկայում: