Ասպիրինի ամենօրյա օգտագործումը կարող է կանխել քաղցկեղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր հետազոտության համաձայն` 3 տարի ասպիրինի ամենօրյա օգտագործումը կարող է կանխել և անգամ բուժել քաղցկեղը: Հետազոտության հեղինակն է Փիթեր Ռոֆվելը: Պարզվել է, որ այս մատչելի դեղամիջոցը ոչ միայն կանխագելում է զարգացման առաջին փուլում գտնվող քաղցկեղի հետագա ընթացքն, այլև 40-ից 50 տոկոսով նվազեցնում է հիվանդության տարածումը մյուս օրգաններ: Հետազոտությունները ցույց են տվել, որ երեք տարի կանոնավոր կերպով 0.75մգ ասպիրին ընդունողների 19%-ի մոտ կրճատվել է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, իսկ 5 տարի օգտագործողների մոտ 37%-ով: Ռոսվելը խոսքով՝ ասպիրինը պետք է ներառել քաղցկեղի բուժման դեմ կիրառվող դեղամիջոցների ցանկում:




Լրահոս