Ես դուրս եմ եկել հրեշ իշխանության դեմ. Հայկ Կյուրեղյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ կրակոցներ արձակած, այժմ քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանն իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Իմացա, որ արարքս դարձել է հանրության քննարկման լուրջ թեմա։ Ես մի ներքին համոզմունքն ունեմ, որ հանրության գերակշիռ մասը, եթե չի խրախուսում, ապա լիովին անդատապարտելի է գտնում այդ արարքը։ Անկախ նրանից, թե հանրության, որ մասն է դատապարտում կամ խրախուսում այն, ցանկացա հետևյալ պարզաբանումները կատարել կատարածիս։

Նշեմ, որ մի վայրկյան իսկ չեմ կասկածել կամ տատանվել արարքիս իրավացիության կամ անհրաժեշտության առկայության հարցում։ Թե կյանքիս ընթացքում սեփական փորձովս ու կաշվովս վերցրած բարու ու չարի զգացումներս, թե ներքին խղճմտանքս, թե կարդացածս գրքերը, ոչ միայն անդրդվելի զգացում են հաղորդում, այլեւ պատվի եւ անհրաժեշտության աստիճանի են բարձրացնում դրա իրագործումը։

Եթե իշխանությունը հրեշ է, արդյոք պարտք չէ նրա հեռացումը, ես դուրս եմ եկել հրեշի դեմ նրա արյունարբու արաքներից մեկի իրագործման պահին, երբ այն հաշվեհարդար էր տեսնում մեր 14 համաքաղաքացիների նկատմամբ, այդ իմ ակցիան եղել է հաշվեհարդար դատավարության դեմ, մարդակերության ակտ իրականացնող ոստիկանների դեմ։ Դա ինձ համար ներքին պարտքի աստիճանի էր»։




Լրահոս