Լևոն Հայրապետյանին առաջիկայում մեղադրանք կառաջադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լևոն Հայրապետյանին պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի հուլիսի 24-ին: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, հայազգի գործարարը մեղադրվում է ապօրինի կերպով ձեռք բերված փողերի լվացման և վատնելու մեջ:

Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտնել է, որ պաշտպանական կողմը դիմում է ներկայացրել մեղադրյալին բժշկական զննման ենթարկելու վերաբերյալ՝ նրան կալանքի տակ պահելուն խոչընդոտող հիվանդություններ հայտնաբերելու նպատակով: Բժիշկների եզրակացությունը պատրաստ կլինի երկու շաբաթվա ընթացքում: Բուժզննմանը հավանաբար կմասնակցեն նաև Հայրապետյանին բուժող բժիշկները:




Լրահոս