ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ՀՀ քաղաքացի եմ, ունեմ երեք որդի եւ մեկ դուստր: Ցանկանում էի փոքր որդուս իր դստեր հետ ուղարկել Իսպանիա` միջնեկ  որդուս գնած տունը տեսնելու: Դիմեցինք Իտալիայի դեսպանատուն (այնտեղից են ստանում նաեւ Իսպանիա մեկնելու թույլտվություն), ներկայացրինք ուղարկված հրավերը, բոլոր պահանջված փաստաթղթերը եւ, ըստ իրենց պահանջի, 2 ուղեւորի ավիատոմսերը: Մեկ ամիս տեւած գործընթացից հետո մենք ստացանք մերժում: Խնդրում եմ ասել, թե որքանով արդարացի մոտեցում է ցուցաբերվել: Ինչո՞ւ պետք է նախապես գնեմ տոմսերը:

Ալբերտ Համբարձումյան, 77 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ ասենք, որ տոմսերը գնելու հարկ չկա, քանի  որ դեսպանատունը պահանջում է ոչ թե գնված տոմսերը, այլ տոմսերի «բրոնյա» արված թուղթը: Այս դեպքում, որքանով մենք տեղյակ ենք, վճարում անելու կարիք ընդհանրապես չկա: Ինչ վերաբերում է մերժմանը, ապա տեղեկացնենք, որ կան որոշակի չափանիշներ, որոնց չհամապատասխանելու դեպքում տրվում է մերժում` անկախ նրանից, որ բոլոր պահանջված փաստաթղթերը ներկայացվում են:

 Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանատուն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, դեսպանատան իրավունքն է տվյալ քաղաքացու մուտքն իր երկիր մերժելը կամ արտոնելը: Ու դա փող արժե:




Լրահոս