Ջերարդն ավարտեց կարիերան Անգլիայի հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդն ավարտել է իր ելույթներն ազգային թիմում: Այս մասին տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:

Նշենք, որ 34-ամյա կիսապաշտպանն իր ազգային թիմում հանդես է գալիս 2000 թվականից և  այդ ընթացքում անցկացրել է 114 հանդիպում՝ խփելով 21 գոլ:

Անգլիայի հավաքականում անցկացրած խաղերի թվով Ջերարդին գերազանցում են միայն Պետր Շելթոնն (125 խաղ) ու Դևիդ Բեքհեմը (115):




Լրահոս