Այսօր Մեծ Բրիտանիան տոնում է թագաժառանդ Ջորջի առաջին տարեդարձը:
Տոնական արարողությունը տեղի կունենա Քենսիգտոնյան պալատում, տեղեկացնում է Euromag-ը:
Քեյթ Միդլտոնի և Ուիլյամ արքայազնի զավակը, Նորին Թագավորական մեծություն Քեմբրիջյան Ջորջ Ալեքսանդր Լուին ծնվել է 2013թ.-ի հուլիսի 22-ին և հանդիսանում է բրիտանական գահի թագաժառանգների հերթում երրորդը՝ իր պապից՝ Չարլզից և իր հորից՝ արքայազն Ուիլյամից հետո:
Այս կապակցությամբ Բրիտանիայում հրապարակվել է փոքրիկ Ջորջի առաջին պաշտոնական լուսանկարը: Այն արվել է մի քանի շաբաթ առաջ, երբ թագաժառանգների ընտանիքն այցելել էր Լոնդոնի թանգարաններից մեկը:
Աշխարհում ամենամեծ հետաքրքրությունն առաջացնող մանկիկը ծնվելուն պես դարձել է աշխարհի ամենաերանելի փեսացուն: Իր ծնողների պաշտոնական ընդունելությունների միջև ընկած ժամանակահատվածում փոքրիկ արքայազնը շրջում է բացառապես 13,6 մլն դոլար արժողությամբ ուղղաթիռով, որը նրա ծննդյան առթիվ հայրիկը նվեր է ստացել Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ից: Մնում է միայն ենթադրել, թե ինչ կնվիրի մեծ տատն իր սիրելի Ջորջի ծննդյան օրվա կապակցությամբ: