Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսին: Շնորհավորելով դիվանագիտական պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, Տարոն Մարգարյանը հաջողություններ է մաղթել դեսպանին և մատնանշելով հայ–եթովպիական դարավոր բարեկամությունը, նկատել է, որ այսօր էլ առկա է երկուստեք հարաբերությունների նորովի զարգացման մեծ ներուժ: ,Մենք ուրախ կլինենք փոխշահավետ համագործակցություն հաստատել մեր մայրաքաղաքների միջև։ Պատրաստ ենք աջակցել մշակութային և գործնական ծրագրերին: Որքան սերտանան կապերը մեր քաղաքների միջև, այնքան ավելի շուտ կյանքի կկոչվեն մեր նախաձեռնություններըե,- նշել է Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է փաստաթղթային ձևակերպում տալ հարաբերություններին եւ համագործակցության եզրեր գտնել նաև երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև` կարևորելով համատեղ փորձի փոխանակումը
Տարոն Մարգարյանը հանդիպել է Եթովպիայի դեսպանի հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ