Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 13:50-ի սահմաններում 1-03 շտապօգնության թիվ 134 ենթակայանի բուժբրիգադը Ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել է, որ “Պոլիտեխնիկ” համալսարանի 2-րդ մասնաշնքում մահացած տղամարդ կա:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, “Պոլիտեխնիկ” համալսարան է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:Հրավիրվել է նաև դատական բժիշկը:Դատական բժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա մարմնական վնասվածքներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել հանկարծամահություն, իսկ հանկարծամահ եղած անձը նույն ինստիտուտում որպես էլեկտրիկ աշխատող Նոր Նորքի բնակիչ 70-ամյա Ռազմիկ Պետրոսյանն էր: Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հանկարծամահ է եղել ինստիտուտում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ