Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր` ժ. 11:00-ին, հրավիրվել էր Վրաստանի գլխավոր դատախազություն՝ վկայություն տալու: Սակայն նա հարցաքննության չի ներկայացել. հայտնում է Gazeta.ru-ն:
Սաակաշվիլին իր՝ չներկայանալու պատճառներն այսօր առավոտյան բացատրել է համացանցի իր էջում: Նա նշում է, թե իր քրեական հետապնդումը կվատացնի ամերիկացի և եվրոպացի գործընկերների միջև հարաբերությունները: Հենց այդ պատճառով է նա «մտադիր չէ մասնակցել ֆարսին ու դառնալ լարվածության աճի պատճառ Վրաստանի ու նրա դեմոկրատական դաշնակիցների միջև»: