Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Օլիմպիա»-ի հանդեպ ընկերական խաղում տարած հաղթանակի մասին (2:1):
Մարզիչը կարևորել է, որ ֆուտբոլիստները վնասվածք չստացան ու նշել է, թե թիմը նոր մրցաշրջանում պայքարելու է չեմպիոնի կոչման համար:
«Կարևոր է, որ ֆուտբոլիստները խաղաժամանակ ստանան: Այն, որ «Օլիմպիա»-ն բազմաթիվ խնդիրներ ստեղծեց մեզ համար, տվյալ դեպքում մեր օգտին է:
Մյուս դրական կողմը վնասվածքների բացակայությունն է: Լավ է, որ Դիեգո Կոստան գոլ խփեց «Չելսի»-ում իր առաջին իսկ խաղում: Նոր մրցաշրջանում պայքարելու ենք չեմպիոնության համար»,-ասել է «Չելսի»-ի մարզիչը: