Ինչպե՞ս են հայ աղջիկները վերաբերվում դաջվածքներին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին հայ երիտասարդության շրջանում մարմնի տարբեր մասերին դաջվածքներ ունենալը տարածված է դարձել: Ինչպես Armlur.am-ի հարցախույզը պարզեց, դաջվածքների սեզոնը ամառն է, երբ հագուստը հնարավորինս թեթև է, իսկ դաջվածքները` տեսանելի:

Աղջիկների շրջանում վերաբերմունքը դաջվածքների հանդեպ խիստ բազմազան էր. մի մասը խոստովանում էր, որ դեմ է և երբևէ դաջվածքներ չի անի, մյուսներն էլ կհրաժարվեին դաջվածքներից, բայց ուրիշների մոտ այդպիսիք տեսնելով` չէին ընդդիմանա:

Քիչ չէին նաև մարմնի վրա տարբեր պատկերներ կրելու կողմնակիցները, որոնք դա գեղեցիկ էին համարում և բնավ էլ չէին կիսում երևույթը քննադատողների տեսակետը:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս