ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե այժմ ինչով է զբաղված ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան: Մեր զրուցակիցը, սակայն, չցանկացավ երկար խոսել, այլ ընդամենը լակոնիկ արձագանքեց.
-Պարոն Թամամյան, ի՞նչ գործունեությամբ եք այժմ զբաղվում:
-Իմ ընտանիքով:
-Իսկ բացի ա՞յդ:
-Միայն իմ ընտանիքով:
-Իսկ նպատակ ունե՞ք ապագայում ինչ-որ բանով զբաղվելու:
-Դեռևս չեմ մտածում: Հանգստանում եմ:
-Ազատության մեջ գտնվելուց հետո Դուք մեկուսացել էիք Ծաղկաձորում ու տեղեկություններ կային, որ Ձեր ընկերներից նեղացել եք, դրա համար էլ որոշել եք բոլորից հեռու ապրել: Կա՞ իրականում նման բան:
-Հենց հիմա ես Երևանում եմ, եթե պետք է՝ կարող եք անտենայով ստուգել: Հիմա ես զբաղվում եմ իմ ընտանիքով, ոչ մեկ հիմա իմ աչքին չի գալիս ու ոչ էլ մտածում եմ ինչ-որ մեկի մասին: Ցտեսություն: