Իտալական «Միլան»-ի հարձակվող Ռոբինյոն հնարավոր է, որ իր կարիերան շարունակի հունական «Օլիմպիակոս»-ում: Այս մասին հայտնել է ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին:
«Ռոբինյոյի տրանսֆերը ցանկանում է գնել «Օլիմպիակոս»-ը, ինչպես նաև բրազիլական մի քանի ակումբներ: Այսօր մենք քննարկել ենք նրա տեղափոխության հարցը: Վաղը նույնպես կքննարկենք այն և որոշ հստակություն կլինի Ռոբինյոյի ապագայի հարցում»,- նշել է նա:
Իսկ խոսելով Մարիո Բալոտելիի մասին, նա նշել է. «Բալոտելիի հեռանալու հնարավորությունները փոխվել են: Նա 99.9 տոկոսով մնում է մեզ հետ: Մարիոն եղել է և մնում է «Միլան»-ի հարձակվող»,-ասել է Գալիանին: