Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել գերմանական ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրում կա կետ, ըստ որի նա կարող է ակումբը 2015թ. լքել միայն 35 մլն եվրոյի դիմաց:
Նշենք, որ Ռոյսի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Բավարիա»-ն ու «Բարսելոնա»-ն: