Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի և նույն կարգում վերջին ամերիկացի չեմպիոն Շենոն Բրիգսի միջև մենամարտը կարող էր կայանալ սպասվածից շուտ:
Այսօր առավոտյան Կլիչկոն բաց մարզում էր անցկացնում, որին ներկայացել է էքս-չեմպիոն Բրիգսը՝ հույս ունենալով կրկին ուշադրության արժանանալ: Սակայն ամեն ինչ այլ ընթացք է ստացել. Բրիգսը մտել է լրագրողներով, մարդկանցով լեցուն դահլիճն ու սկսել փնովող արտահայտություններ հնչեցնել Կլիչկոյի հասցեին:
Սառնասիրտ Վլադիմիրը մի փոքր լռելուց հետո պատասխանել է մրցակցին, ինչից հետո ամերիկիացին միանգամից նետվել է նրա զբաղեցրած ռինգը՝ մենամարտը հենց այդ պահին սկսելու նպատակով:
Թեև Կլիչկոն, կարելի է ասել, պատրաստ էր մենամարտել, բաց ձեռքով ամերիկացին՝ նույնպես, բայց վերահաս «մենամարտը» կանխվել է աշխարհի նախկին չեմպիոն Մայքլ Մյուրերի կողմից, ով մարզվում էր նույն մարզադահլիճում: Նրան հաջողվել է հանգստացնել մարզիկներին:
Ահա թե ինչպես է իր արածը մեկանաբանել Բրինգսը. «…Դա հիանալի առավոտ էր և օրվա հիանալի սկիզբ:
Մայքլ Մյուրերը լավ մարդ է: Եթե իմ դիմաց նա կանգնած չլիներ, ես Կլիչկոյին միանգամից նոկաուտի կենթարկեի Ես պատրաստ էի մարտի, հարվածի, թռիչքի, գազազած կենդանու էի նման»:
Հիշեցնենք, որ Շենոն Բրինգսը WBA վարկածով 15 լավագույն բռնցքամարտիկների ցանկում է: