Ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներն այսօր առավոտյան սեփական տանը ձերբակալել են հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին:

Լեյլան դուրս է եկել տանից և պատրաստվել համաժողովի գնալ, սակայն հենց բակում մեքենայի վրա հարձակում է կատարվել:

«Մեքենան կանգնեցրել են և ներս խուժել քաղաքացիական հագուստով 3 անձինք: Հեռախոսազանգերին չեն պատասխանել ո´չ Լեյլան, ո´չ էլ վարորդը: Դատելով ամեն ինչից՝ նրանք եղել են Գլխավոր դատախազության աշխատակիցները»,-նշված է հրապարակման մեջ:

Մոտ ժամը 12-ին Լեյլայի ամուսին  Արիֆ Յունուսովը հայտնել է, որ 6 անձինք թակում են իր բնակարանի դուռը՝ սպառնալով կոտրել մետաղական դուռը: Հեռախոսազանգերին Յունուսովը չի պատասխանում:

Նշենք, որ Լեյլա և Արիֆ Յունուսները որպես վկա անցնում են լրտեսության մեղադրանքով ձերբակալված Ռաուֆ Միրկադիրովի գործով:




Լրահոս