Կյանքիս վատագույն 3 ամիսներն էին. Ջերարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի ավագ Ստիվեն Ջերարդը նշել է, որ վերջին 3 ամիսները վատագույնն էին իր կյանքում: Նա այս մասին նշել է՝ հաշվի առնելով «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտությունն ու ազգային թիմի անհաջող ելույթներն աշխարհի 2014-ի շրջանակներում:

«Հնարավոր է՝ սրանք կյանքիս վատագույն 3 ամիսներն էին: Առաջիկայում պետք է խուսափեմ նման իրադարձություններից, որպեսզի նորից ու նորից չվերապրեմ այդ ցավը:

Ես հեռուստացույց եմ դիտում, հետևում լրատվամիջոցներին: Ցավում եմ, որ ոչինչ փոխել հնարավոր չէ: Կարծում եմ` կկարողանամ վերականգնել մարզավիճակս նաև կատարվածից հետո»,- նշել է Ջերարդը:




Լրահոս