Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) բաց է ԱՊՀ այն երկրների համար, որոնք կիսում են եվրասիական ինտեգրման նպատակները: Այսպիսի հայտարարություն է Դուշանբեում ՝ տաջիկ երիտասարդ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մոտ ապագայում ԵՏՄ լիիրավ անդամ կդառնա Հայաստանը, իսկ Ղրղզստանի հետ բանակցություններում զգալի առաջընթաց կա: Միությունը բաց է նաև ԱՊՀ մյուս անդամ երկրների համար, որոնք կիսում են եվրասիական ինտեգրման նպատակներն ու սկզբունքները: Դա առաջին հերթին մեր մոտ հարևանների՝ ներառյալ Տաջիկստանի համար է: Առկա փորձն արդեն հաստատում է, որ ինտեգրացիոն գործընթացներին միանալը հնարավորություն կտա ամրապնդելու դրանց մասնակցող երկրների մրցակցային առավելությունները»,- նշել է նա: