«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբը դիմել է ՄԻՊ-ին՝ հարցը ռուս գործընկերոջ մոտ բարձրացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբը դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որպեսզի վերջինս հայտարարությամբ կամ հեռագրով դիմի իր ռուս գործընկերոջը՝ ուշադրություն հրավիրելով Լևոն Հայրապետյանի գործով մարդու իրավունքների ոտնահարման վրա:

«Մասնավորապես, Լևոն Հայրապետյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, խափանման միջոցը պետք է փոխվի, և այդ հնարավորությունը տալիս է ՌԴ՝ 2011թ. ընդունած օրենսդրությունը, քանի որ օրենսդրական այդ ցանկում ներառված են բոլոր այն հիվանդությունները, որոնցով չի կարելի մարդուն կալանավորել: Եվ Լևոն Հայրապետյանի իրավունքները այդ հարթության մեջ խախտված են: Մյուս կողմից, խախտվում են նաև այն առումով, որ ընկերները, հարազատները առաջարկում են նրա նկատմամբ ընտրել գրավով ազատման խափանման միջոց, այստեղ ևս իրենց օրենքը թույլ է տալիս, որ մարդու նկատմամբ կարող է կիրառվել գրավի խափանման միջոցը, բայց դարձյալ այդ օրենքը չի գործում: Այսինքն՝ Ռուսաստանում չեն գործում այն օրենքները, որոնք հենց իրենք են ընդունել: Եվ այս հարթության մեջ խախտվում են գործարարի մարդու իրավունքները »:




Լրահոս