Անգամ ամռան ամիսներին, երբ կոմունալ վարձավճարներն ավելի փոքր թիվ պետք է կազմեն, մարդիկ շարունակում են բողոքել դրանց՝ ավելի քան անմատչելի լինելուց:
Armlur.am-ն այս առիթով մեր համաքաղաքացիներից հետաքրքրվեց, թե նրանք ինչ կարծիք ունեն նշվածի վերաբերյալ: Հետաքրքիր էր, որ սեփական գրպանները դատարկելու հանդեպ անտարբեր մարդիկ գտնվեցին, ովքեր երբևէ չէին հետաքրքրվել, թե արդոք իրենց հաշվիչի ու կտրոնում եղած թվերը համապատասխանում են իրար:
Քիչ չէին նրանք, ովքեր համոզված էին, որ հատկապես էլեկտրաէներգիայի և գազի ծառայություններ մատուցող ընկերություններն իրենց հետևողականորեն խաբում են: Ոմանք էլ խոստովանեցին, որ առիթներ ունեցել են վարձավճարների չափերը ստուգելու և դրանք չնչին տարբերությամբ կամ լիարժեքորեն համընկել են կտրոնում ներկայացված թվերին:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան