Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Թուրքիայի վարչապետը նշել է, որ խորը կսկիծ է ապրում ադրբեջանական զինծառայողների զոհվելու կապակցությամբ և իր ու թուրք ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին, ժողովրդին և զոհվածների ընտանիքներին: Ալիևը շնորհակալություն է հայտնել վարչապետի ցավակցությունների համար:
Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը տեղեկացրել է վարչապետ Էրդողանին շփման գծում վերջին րերին ստեղծված իրավիճակի մասին: