Քիչ առաջ Armlur.am-ին լուրեր հասան, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը տեղափոխվել է Նաիրի ԲԿ:
Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը հաստատեց մեր տեղեկությունը` հավելելով, որ ԱԺ փոխնախագահի մոտ լուրջ առողջական խնդիրներ չկան, պարզապես մրսածության հետևանքով ինքնազգացողությունն է մի փոքր վատացել:
Բժիշկը նշեց նաև, որ, ամենայն հավանականությամբ, Հերմինե Նաղդալյանը երեկոյան դուրս կգրվի: