Կարմիր խաչի ղեկավարն այցելել է Սիրիայի քաղաքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիրիայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Սալեհ Դաբական հայտնել է, որ ԿԽՄԿ ղեկավար Յակոբ Քյոլենբերգերն այցելել է Դամասկոսից հարավ գտնվող մի շարք քաղաքներ: Քյոլենբերգերը, ինչպես հայտնել է Դաբական, ծանոթացել է Դարաայում, ինչպես նաև դրա հարևան Նավա, Էզրաա և Շեյխ- Միսքին քաղաքներում տիրող իրավիճակի հետ: Սիրիայի հարավ է բերվել մարդասիրական օգնություն, որն իր մեջ ներառում է պարենամթերքի փաթեթներ, բժշկական պատվաստանյութեր, հիգենայի պարագաներ և ծածկոցներ: Օգնությունը կբաժանվի իշխանությունների և ընդդիմության հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը: 




Լրահոս