Հեղինե Բիշարյանը հրաժարվո՞ւմ է որդուց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրինաց երկիր կուսակցության և Հայաստանի պետական Ագրարային համալսարանի միջև շարունակվող թեժ պայքարն անցել է հայհոյանքների դաշտ: Երեկ, երբ Ագրարային համալսարանի լաբորատորիայի տարածքում հավաքված ուսանողները ցանկապատը շուռ տվեցին ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի ուղղությամբ, վերջինիս որդին՝ Կարեն Սարգսյանը, միանգամից սկսեց հայհոյանքների տարափ տեղալ:

Իհարկե, Բիշարյանի որդին, առաջին անգամը չէ, որ փայլում է նման պահվածքով: Սակայն ուշագրավն այստեղ նախկին մանկավարժ Բիշարյանի պահվածքն է, ով հայտարարում է, թե իր որդին չի հայհոյել:

Իհարկե, ՕԵԿ խմբակցության ղեկավարի համար ակնհայտ ճշմարտությունը հերքելը սովորություն է դարձել, բայց այն, որ Կարեն Սարգսյանը Հեղինե Բիշարյանի որդին է, դա միանշանակ է:

Կարծում ենք՝ ավելորդ է ինչ-որ բան մեկնաբանելը, տեսանյութն արդեն ամեն ինչ ապացուցում է.

Տեսանյութի կադրերը՝ news.am-ի




Լրահոս