ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ փոխվարչապետի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին տրամադրվել է ամենամյա արձակուրդ։
Որոշման համաձայն՝ Սարգսյանին տրամադրվել է 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 4 աշխատանքային օր, և 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ։
Արձակուրդը կտևի 2026 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ։
Կարեն Սարգսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Գեղարքունիքի մարզպետին կփոխարինի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։
Սոնա Գրիգորյան




























