Մեծ Բրիտանիան չի մասնակցի նոր պատերազմին Իրաքում: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Դեվիդ Քեմերոնը:
«Մեծ Բրիտանիան Իրաք չի ուղարկի իր վերգետնյա ստորաբաժանումները», – հայտարարել է նա: – Իրաքյան հողում բրիտանացի զինվորներ չեն լինի»:
«Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Իրաքում նոր պատերազմի մեջ, թեև մենք կօգնենք պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ», – հայտարարել է վարչապետը:
Ենթադրություններն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի կաավարությունը դիտարկում է Իրաքի հյուսիս զորք ուղարկելու հնարավորությունը, Լոնդոնում ծագել են պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնի անսպասելի այն հայտարարությունից հետո, որ «Իրաքում բրիտանական հումանիտար օպերացիայի ֆորմատը փոփոխվելու է»:
Օգոստոսի 16-ին հայտնի է դարձել, որ բրիտանական կառավարությունը որոշել է ընդլայնել օդուժի հետախուզական առաքելությունը: