Մարկոս Ռոխոն հաստատել է իր տեղափոխությունը «Յունայթեդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիսաբոնի «Սպորտինգ»-ի և Արգենտինայի հավաքականի պաշտպան Մարկոս Ռոխոն հաստատել է իր տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ռոխոն Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում հանդես է եկել 2010-2012թթ., որտեղից էլ տեղափոխվել էր «Սպորտինգ»: Հուլիսին ֆուտբոլիստն Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է Բրազիլիայում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

«Հեշտ չէր «Սպորտինգ»-ը թողնելը, բայց «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունն իմ երազանքների իրականացումն է: Կարծում եմ՝ հեշտությամբ կհարմարվեմ նրանց խաղաոճին», – նրա խոսքերն են մեջբերում արգենտինական լրատվամիջոցները:

Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին, որ 24-ամյա պաշտպանի համար «Մյու»-ն «Սպորտինգ»-ին կվճարի 16-20 մլն եվրո, նաև մեկ մրցաշրջան վարձակալությամբ կհանձնի կիսապաշտպան Նանիին: Ռոխոյի վաճառքի դեպքում արժեքից 20 տոկոս կփոխանցվի Մոսկվայի «Սպարտակ»-ին:




Լրահոս