Armenian text to speach

ՖԻՖԱ-ն չի պատժի արգենտինացի ֆուտբոլիստներին իրենց քաղաքական պաստառի համար՝ մինչև Աշխարհի առաջնության ավարտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն չի պատժի արգենտինացի ֆուտբոլիստներին իրենց քաղաքական պաստառի համար՝ մինչև Աշխարհի առաջնության ավարտը, հաղորդում է Cope ռադիոկայանը։

Դեպքի կապակցությամբ կարգապահական գործ կհարուցվի, սակայն որոշումը կկայացվի հուլիսի 19-ին Իսպանիայի դեմ եզրափակիչ խաղից հետո։

Նշենք, որ կիսաեզրափակիչ խաղից հետո արգենտինացի ֆուտբոլիստները պարզել էին պաստառ, որի վրա գրված էր, որ Ֆոլկլենդյան կղզիները պատկանում են Արգենտինային։




Լրահոս